Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ռոբերտ Քոչարյանը ներկա չի լինի Արմեն Սարգսյանի երդմնակալությանը

Ռոբերտ Քոչարյանը ներկա չի լինի Արմեն Սարգսյանի երդմնակալությանը
13.03.2018 | 00:57

2rd.am-ի հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը ներկա լինելու՞ է ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալությանը, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է. «Այս հարցով ինձ արդեն բազմաթիվ լրագրողներ են դիմել: Ոչ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը, ըստ նախապես ծրագրված իր օրակարգի, գտնվելու է արտերկրում»:

Դիտվել է՝ 1225

Մեկնաբանություններ